Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հաստատեցին կոմիտեից։

Հիշեցնենք՝ Ներսիսյանն անցնում է նաև մեկ այլ գործով, որն առնչվում է Իջևանի կենտրոնական փողոցի 905 ք/մ մակերեսով հողամասի օտարմանը: Ըստ մեղադրանքի՝ Ներսիսյանը ձևական աճուրդով հողամասը 2006-ին ավելի քան 1մլն 990 հազար դրամով վաճառել է նախկին ենթակային, ապա օրինականացրել գույքը: Նա համայնքը ղեկավարել է 1999-2011 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում