Բոլսոնարոն ասել է, որ ընդունել է Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ մտադիր է 2022 թվականի առաջին եռամսյակում այցելել Ռուսաստան՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Պուտինը մեզ հրավիրել է այցելել Ռուսաստան: Հրավերն ընդունվել է: Դա ուրախություն է և մեծ պատիվ ինձ համար: Սա հնարավորությունների պատուհան է բացում մեր երկրի համար», - ասել է Բոլսոնարոն հինգշաբթի իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ։
Բրազիլիայի ղեկավարի խոսքով՝ ուղևորությանը, որը նախապես ծրագրված է փետրվար-մարտ ամիսներին, նրան կուղեկցի նախարարական պատվիրակություն, որի կազմը դեռ որոշված չէ։
Կարծիքներ