Լեհաստան է ժամանել ևս ութ ամերիկյան F-15 կործանիչ

Լեհաստան է ժամանել ևս ութ ամերիկյան F-15 կործանիչ։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, Twitter-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակը։
«Այսօր ամերիկյան F-15 կործանիչների ևս մեկ խմբաքանակ է վայրէջք կատարել Լասկայի բազայում (Լոձի վոևոդություն, Լեհաստանի կենտրոնական մաս-խմբ.)»,- գրել է Բլաշչակը։
Նա ասել է, որ ութ ինքնաթիռները կհամալրեն նախորդ շաբաթ ժամանած ինքնաթիռների խմբաքանակը։
Բլաշչակը հավելել է, որ փոխանցումը կատարվել է ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում՝ տարածաշրջանում օդային տարածքի անվտանգության վերահսկման նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ավարտել էր դեսանտայինների տեղափոխումը Լեհաստան։ Անցած շաբաթվա սկզբից առնվազն 17 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Ռժեշով քաղաքի օդանավակայան։
Կարծիքներ