Զիմբաբվեում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով բազմաթիվ զոհեր կան

Զիմբաբվեի արևելքում մարդատար ավտոբուսը բախվել է բենզատարին, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 24-ին, հայտնել է Զիմբաբվեի հեռարձակման կորպորացիան։
Ականատեսների խոսքերով՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բենզատարին։ Փրկվել է միայն յոթ հոգի։
Ավտոբուսում տասնյակ մարդիկ են եղել։ Նրանք հայտնվել են «կրակե թակարդում»։ Նշվում է, որ զոհերի ինքնությունը պարզելու համար կպահանջվի դատաբժշկական փորձաքննություն, քանի որ շատերը անճանաչելիորեն այրվել են։
Կարծիքներ