Արաքսիա Սվաջյանը այցելել է Գյումրի. մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» ծրագրի ամփոփմանը

Արաքսիա Սվաջյանը այցելել է Գյումրի. մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» ծրագրի ամփոփմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ սեմինարներով, մասնագիտական վարպետաց դասերով, հոգևոր-մշակութային փառատոնով, վարպետ-արվեստագետների հետ հանդիպումներով, մշակութային քաղաք Գյումրիի պատմաճարտարապետական վայրեր այցելություններով և այլն։

Ծրագիրն իր շուրջն է համախմբել «Ընտանիք» կենտրոնի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատությունների ավելի քան 110 մանկավարժների և պատանիների։

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունն ու սաներին նորանոր նվաճումներ մաղթել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում