Վարչապետը և Ժորժ Կեպենեկյանն անդրադարձել են հայ-ֆրանսիական և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
Կարծիքներ