Վահագն Խաչատուրյանը` Հայաստանի հինգերորդ նախագահ

Վահագն Խաչատուրյանը` Հայաստանի հինգերորդ նախագահ

71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերջինս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:

Եղել է նաև առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանի խորհրդականը: Առաջադրվելուց առաջ Խաչատուրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Ընդդիմությունը նախագահի ընտրության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին չմասնակցեց:

Վահագն Խաչատուրյանը Հայաստանի հինգերորդ նախագահն է: Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022թ.-ի հունվարի 23-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում