ԱԺ-ում լարված միջադեպի ժամանակ Լևոն Քոչարյանը թաքնվել էր կանանց թիկունքում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում Ազգային ժողովում իրավիճակը լարվեց:
ԱԺ դահլիճում իրավիճակը լարվել էր, լսվում էին գոռգոռոցներ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է միջադեպի ընթացքում։
Լուսանկարում երևում է, որ միջադեպի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը կրկին թաքնվել է նույն խմբակցության կին պատգամավորների մեջքի հետևում։
Լուսանկարին կից Հակոբյանը գրել է. «Իսկ այդ ընթացքում Լևոն Քոչարյանը»։
Կարծիքներ