2026 թվականը թող լինի Հայաստանի Հանրապետության հզորացման,խաղաղության ու նշանակալի ձեռքբերումների տարի. Վարդանյան
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող 2025 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Հանրապետության ողջ տարածքում ընթացքող դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների կառուցման ծրագրերում թե՛ պետական պատվիրատուների, թե՛ շինարարություն իրականացնող ընկերությունների համար հստակեցվել են աշխատանքի սկզբունքները և որակի չափանիշները՝ ուղեցույց դառնալով հետագա ծրագրերի իրագործման համար։
Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է նորմատիվային դաշտի արդիականացմանը։ Առաջին քայլերն են կատարվել՝ մոտարկելու և տեղայնացնելու Եվրոպական միության նորմերը։
Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում։ Այս տարվանից քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը ողջ հանրապետությունում իրականացվում է թվային հարթակում։ Գալիք տարում քաղաքաշինական մի խումբ գործընթացներ ևս կտեղափոխվեն թվային հարթակ՝ դառնալով առավել թափանցիկ և դյուրին։
2025թ. կոմիտեի առաջնահերթություններից է եղել քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումը և հստակեցում։ Այս ուղղություններով հետևողական աշխատանքի արդյունքն ի վերջո ամրագրվել է Կառավարության մի խումբ որոշումներով, որոնց դրական ազդեցությունը գործանականում կզգաք գալիք տարում։
Շարունակվել են քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալողների լիցենզավորման, մասնագիտական պահանջների, որակի չափանիշների հստակեցմանն ուղղված նախաձեռնությունները։
Գալիք տարվա ծրագրերն ավելի հավակնոտ են, և մենք մուտք ենք գործում 2026 թվական մեկնարկած բարեփոխումները գործնական փուլ տեղափոխելու վճռականությամբ: Ժամանակակից միջազգային պահանջները, քաղաքացիների և մասնագիտական հանրության կարծիքը կարևորելով՝ ձգտելու ենք ստեղծել քաղաքաշինության ոլորտում իրավական անհրաժեշտ հիմքը՝ անվտանգ, ապահով, հարմարավետ և գեղեցիկ քաղաքաշինական միջավայրի ձևավորման համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, 2026 թվականը թող լինի Հայաստանի Հանրապետության հզորացման, մարտահրավերների հաղթահարման, խաղաղության ու նշանակալի ձեռքբերումների տարի և բոլոր ընտանիքներին պարգևի առողջություն, բարեկեցություն և երջանկություն։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Կարծիքներ