Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել միջազգային կարգի առաջնությունում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի բռնցքամարտիկները 12 մեդալ են նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգայի կարգի առաջնությունում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, միջազգային առաջնությունը նվիրված էր աշխարհի չեմպիոն, վիրահայ անվանի բռնցքամարտիկ Արմեն Բուրդյանցի հիշատակին:
«Մարտունու մարզադպրոցից առաջնությանը մասնակցեցին 21 մարզիկներ, որոնցից 13-ը դարձան մրցաշարի հաղթող: Ոսկե մեդալներով տուն վերադարձան 24 կգ քաշային Արեգ Սարգսյանը, 34 կգ քաշային Գեղամ Ահարոնյանը, 40 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը և Ալեն Եվրիյանը, 42 կգ քաշայիններ Նարեկ Հովհաննիսյանը և Արամ Սարգսյանը, 44 կգ քաշային Ենոք Գևորգյանը, 52 կգ քաշային Կարեն Զախարյանը, 48 կգ քաշային Արտյոմ Մարտիկյանը, 50 կգ քաշային Պապին Սիրականյանը, 57 կգ քաշային Ավետիք Աղաբեկյանը, 90 կգ քաշային Նարեկ Բղդոյանը: Այս մրցաշարը մեր պատանի մարզիկների համար հերթական լուրջ ստուգատեսն էր՝ միջազգային փորձ ձեռք բերելու համար։ Ի դեպ, մեր մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը Հայաստանի հավաքականի կազմում վաղը մեկնելու է Չեռնոգորիա՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությանը։ Նրանից նույնպես ակնկալում ենք հաղթանակ»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը։
Կարծիքներ