«Հոպարի գանձը» ակամա խոստովանական ցուցմունք է տվել. «իրենց ձևով» դեսպանատունն ի՞նչ ենք անում, եթե նպատակը ՀՀ-ն ֆորպոստ սարքելն է. Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոպարի գանձը» ակամա խոստովանական ցուցմունք է տվել: Կառավարության` նոր դպրոցներ կառուցելու ծրագրից տարակուսելուց հետո` հիմա էլ ապշած է Հայաստանի Հանրապետության դեսպանությունների համար նոր շենքեր ձեռք բերելու գործընթացից: Ասում է` ո՞նց կարելի է գյուղմթերքի մթերման հարցը չլուծած Լոնդոնում 20 միլիոն եվրոյով դեսպանության համար նոր շենք ձեռք բերել` հակադրելով տրամագծորեն երկու տարբեր բաներ, մոտավորապես խոպանում «զավոդ» աշխատացնելն արտաքին քաղաքականության հետ: Բայց խնդիրն այստեղ քննադատությունը չէ, այլ` քննադատության սիմվոլիզմը, որովհետև դեսպանատունը բացի պարզապես երկրի ներկայացուցչություն լինելուց պետականության, ինքնիշխանության, անկախության, պետական արժանապատվության խորհրդանիշ է:
Ու իսկապես, «իրենց ձևի» տեսանկյունից դեսպանատունն ի՞նչ ենք անում, եթե նպատակը Հայաստանը ֆորպոստ սարքելն է, ի՞նչ ենք ձևի հետևից ընկել: Ավելի պատկերավոր դժվար կլիներ նկարագրել այս ուժերի գերնպատակը` պետություն չունենալը: Ոչինչ, պետության համը դեռ անսովոր է, քիչ-քիչ կսովորեն:
Լուսանկարում` Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքն է` Լոնդոնի ամենակենտրոնում»:


Կարծիքներ