ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը իր հայ գործընկեր Արտակ Դավթյանի հետ քննարկել է անվտանգության հարցերը

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները», – հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից:
Ապրիլի 1-ին ավելի վաղ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Նրանք քննարկել էին հայ ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնման հարցերը:
Կարծիքներ