Պենտագոնի ղեկավարը կարևորել է որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ Շվեդիայի և Ֆինլանդիայի դերը

Պենտագոնի ղեկավարը կարևորել է որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ Շվեդիայի և Ֆինլանդիայի դերը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ դեռ չի կարող հստակ ասել, թե երբ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, բայց կարևորել է նրանց դերը որպես ապագա դաշնակիցներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այս երկու երկրները կարող են մեծ օգուտ բերել դաշինքին, երբ միանան», - ասել է Օսթինը:

Նա հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բազմիցս համատեղ զորավարժություններ է անցկացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ, որոնք իրենց հերթին ակտիվորեն արդիականացնում են իրենց զինված ուժերը:

«Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կարող եմ ասել, որ գիտեմ՝ իմ բոլոր գործընկերները ցանկանում են, որ այս երկրները հնարավորինս շուտ միանան մեզ», - ավելացրել է նա:

Օսթինն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, հույս ունի, որ Շվեդիան և Ֆինլանդիան ամռանը գագաթնաժողովին կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում