ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության հետ համագործակցության հարուստ փորձ ունի. Վահագն Հովակիմյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության հետ համագործակցության հարուստ փորձ ունի. Վահագն Հովակիմյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ընդգծել է, որ ՀՀ ԿԸՀ-ն ՄԹ-ի հետ համագործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնել դեռևս նախորդ տարի ստորագրված «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի համար։

Հյուրերը ևս կարևորել են ՀՀ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ կարևորում են ազատ ու թափանցիկ ընտրությունների կայացումը, ինչպիսին իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում