Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայում կորուստների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները

Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայում կորուստների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները

Կրեմլը տեսնում է ՄԱԿ-ի տվյալները՝ Ուկրաինայում կորուստների վերաբերյալ, բայց չգիտի, թե որքանով են դրանք հավաստի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, այս հատուկ գործողության շարունակության համատեքստում, այն համատեքստում, որ, գիտեք՝ շատ քաղաքներ արգելափակված են, ազգային գումարտակները մարդկանց չեն թողնում այնտեղից դուրս գալ և շատ դժվար է հնարավոր կորուստների վերջնական պատկերը հասկանալ: Իհարկե, ամբողջ տեղեկատվությունը, որը գալիս է ՄԱԿ-ի տողերով, մենք տեսնում ենք: Այդ ամենը հաղորդվում է, բայց մենք չգիտենք, թե որքանով դա կարող է համապատասխանել իրական իրավիճակին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը գրանցել էր 1335 զոհ երկրի խաղաղ բնակչության շրջանում՝ 474 սպանված և 861 վիրավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում