Բլինքենն ու Բենեթը քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների առաջընթացը

Բլինքենն ու Բենեթը քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների առաջընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հինգշաբթի օրը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և Վիեննայում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների ընթացքը։

Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթից հետևում է, որ Բլինկենը և Բենեթը վերահաստատել են Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ամուր գործընկերությունը և քննարկել են տարածաշրջանի անվտանգությունը՝ ներառյալ Իրանին, Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Փրայսն ասել է, որ պետքարտուղարը ընդգծել է, որ Իսրայելը և Պաղեստինի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք հանգեցնում են լարվածության աճի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում