Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է կրիտիկական մակարդակի

Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է կրիտիկական մակարդակի

Ստամբուլի մի շարք թաղամասերում օդի աղտոտվածությունը հասել է այնպիսի մակարդակի, որն սպառնում է մարդկանց առողջությանը` քաղաք հասած «աֆրիկյան փոշու» ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»' հղում անելով Ստամբուլի քաղաքապետարանի տվյալներին։ 

Քաղաքում օդի որակի հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել այս շաբաթ Թուրքիային պատուհասած «աֆրիկյան փոշու», քամու բացակայության և մշտական խցանումների պատճառով։ Քաղաքում ջերմաստիճանը պլյուս 20 աստիճանից բարձր է, տեսանելիությունը զգալիորեն նվազել է։

Խորհուրդ չի տրվում բացօթյա միջոցառումներ կազմակերպել և սպորտով զբաղվել: Այս օրերին շնչառական հիվանդություններ, ալերգիաներ և ասթմա ունեցող մարդիկ կարող են իրենց վատ զգալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում