Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ջանես Նազարյանը (71 կգ) Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:0 հաշվով հաղթել է Ռամազ Բասիլիային, ու նրա պատվին կհնչի ՀՀ պետական օրհներգը:
Ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին:


Կարծիքներ