Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական Սու-34 կործանիչ է խոցվել

Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական Սու-34 կործանիչ է խոցվել

Ուկրաինայի սահմանի մոտ Սու-34 կործանիչ է խոցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Սու-34 ինքնաթիռի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

«Mash» տելեգրամյան ալիքը գրում է, որ Կլինցովի շրջանի տարածքում մտցվել է գաղտնալսման պլան, այնտեղ որոնում են դիվերսանտների, որոնք կարող էին խոցել կործանիչը։

Ավելի վաղ, այդ տարածքում խոցվել էր նաև ուղղաթիռ, որում գտնվող անձնակազմը զոհվել էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում