Վիլնյուսի գլխավոր հրապարակը «լողափի» են վերածել

Վիլնյուսի գլխավոր հրապարակը «լողափի» են վերածել

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում քաղաքի գլխավոր հրապարակը «լողափի» են վերածել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Travel and Leisure-ը:

Մայրաքաղաքից մինչև ծովափ հասնելու համար 3 ժամ է անհրաժեշտ, բայց քաղաքային իշխանությունները որոշել են համաճարակային սահմանափակումների պայմաններում հնարավորություն տալ բնակիչներին իրենց զգալ ինչպես կուրորտում: Այդ նպատակով էլ Վիլնյուսի ամենամեծ՝ Լուկիշկեսի հրապարակը «լողափի» են վերածել՝ ապահովելով այն ամենն, ինչ ծովափին է բնորոշ՝ ավազ, ծառուղիներ, արևային պառկելաթոռներ, փրկարարական աշտարակ և զգեստափոխման բաժիններ:

Այցելուները կարող են թե՛ արևայրուք ընդունել, թե՛վոլեյբոլ խաղալ, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող սրճարաններ այցելել:

«Եթե Վիլնյուսի բնակիչներ ծով գնալ չեն կարող, ապա ծովը կգա նրանց մոտ»,-հայտարարել է քաղաքապետ Ռեմիգիուս Շիմաշիուսը:

Եվ որպիսի լողափում գտնվելու տպավորությունն առավել լիարժեք դառնա, հրապարակում մեծ վահանակներ են տեղադրվել, որոնցով ցերեկը ծովային ալիքներ ու դրանց ուղեկցող ձայներ են հեռարձակում, իսկ երեկոյան՝ ֆիլմեր ու համերգներ ցուցադրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում