Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել

 Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում