Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. Վահե Էնֆիաջյան

Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Տիկին դեսպանին ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից գերիների և ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց» եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների չկատարելը։

Առանձնահատուկ խոսել եմ Արցախի տարածքում մեր պատմամշակութային արժեքները ոչնչացնելու փաստերից։

Տիկին Թրեյսին հանդիպման ընթացքում ներկայացրեց ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող գործընթացների մասին։

Դեսպանի հետ քննարկման ընթացքում անդրադարձել ենք մի շարք ընթացիկ հարցերի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում