Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ ջերմ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակի առիթով և «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել.
«Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր պարոն Շրի Հարիվանշին, Ռաջյա Սաբհայի պատգամավորներին և Հնդկաստանի ժողովրդին` Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակի կապակցությամբ:
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ ջերմ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը, որոնք հիմնված են բազմադարյա կապերի, ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:
Վստահ եմ, որ մեր երկու օրենսդիր մարմինների միջև արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնմանը՝ դրանով իսկ օգուտ բերելով մեր ժողովուրդներին:
Որպես Հայաստան֊Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ջանք չեմ խնայում երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման գործում»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ