Երևանը պատրաստ է ապահովել մեքենաների և գնացքների բնականոն անցումը Հայաստանից Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան

Երևանը պատրաստ է ապահովել մեքենաների և գնացքների բնականոն անցումը Հայաստանից Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայ սահմանապահներն ու մաքսավորները պատրաստ են ապահովել Հայաստանով մեքենաների և գնացքների բնականոն անցումը Ադրբեջան:

Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, և մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները (Ադրբեջանի հետ - խմբ.)՝ ելնելով մեր երկրի ինքնիշխանությունից և իրավասությունից: Ես ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք։ Ե՛վ սահմանային ծառայությունը, և՛ մաքսային ծառայությունը պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների բնականոն անցումը Հայաստանի տարածքով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար:

«Եվ մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ ելնելով երկրների ինքնիշխանությունից և իրավասությունից»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում