Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չպետք է ոտնահարեր ԼՂ հայերի իրավունքների երաշխավորումը. Վահան Կոստանյան

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչը Ադրբեջանի կողմից խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ:
Ադրբեջանական ագրեսիան որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել»,- ասել է նա։
Կարծիքներ