Մենք գրեցինք ևս մեկ տող մեր երազանքների գրքում․ «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան

Մենք գրեցինք ևս մեկ տող մեր երազանքների գրքում․ «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Նոայի» կամային հաղթանակը լեհական «Լեգիայի» նկատմամբ 2-1 հաշվով։ «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը կիսվել է իր տպավորություններով կայացած խաղի մասին։

«Երեկ իսկապես հատուկ օր էր: Աստված մեզ հետ էր և Աստված օգնեց մեզ։ Մենք շատ էինք հավատում հաղթանակին, շատ էինք հավատում ինքներս մեզ։ Մենք գրեցինք ևս մեկ տող մեր երազանքների գրքում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին, օգնում էին, հավատում ու աջակցում էին մեզ։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր երկրպագուներին։ Մենք շարունակելու ենք աշխատել ավելի շատ, շարժվել առաջ՝ ավելի վստահ։ Մենք շարունակելու ենք հավատալ, երազել և գործել։ Առաջ «Նոա», առաջ Հայաստան, առաջ Աստված», – նշել է «Նոա» ՖԱ–ի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում