Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում լուսավորության սյուների տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 13-ից Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ31+360-կմ32+500 հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում