Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին․ Սրբուհի Գալյան
Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին և կդրվի հրապարակման։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մեր առաջնահերթություններից է նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը, և դա նախատեսվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ երբ մարտին տեքստը պատրաստ լինի, կկազմակերպվեն հանրային իրազեկման արշավներ։ «Կան բազմաթիվ հարցեր, որոնք արդեն քննարկվել, քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտավոր ենք հանրության հետ ապահովել համապատասխան հաղորդակցություն»,- ընդգծել է Գալյանը։


Կարծիքներ