Հրդեհ՝ Հանրային ռադիոյի շենքում

Հրդեհ՝ Հանրային ռադիոյի շենքում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:36-ին:

Radar Armenia-ն տեղեկացավ, որ հրդեհը բռնկվել է Հանրային ռադիոյի շենքում։