ԱՄՆ-ը Հոնդուրասից պահանջել Է նախկին նախագահ Էռնանդեսին ձերբակալել եւ արտահանձնել

ԱՄՆ-ը Հոնդուրասին պահանջ Է ներկայացրել երկրի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին ձերբակալելու եւ արտահանձնելու վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 15-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը: Հոնդուրասի ԱԳՆ-ում նշել են, որ երկրի Գերագույն դատարանին տեղեկացրել են այն մասին, որ ԱՄՆ-ի դեսպանությունը պաշտոնապես պահանջել Է հոնդուրասցի քաղաքական գործչի ձերբակալումը:
Ընդ որում՝ գերատեսչությունը չի ճշտել, թե հատկապես որ քաղաքական գործչի մասին Է խոսքը: Սակայն Հոնդուրասի ներկայիս փոխնախագահ Սալվադոր Նասրալան Associated Press-ին հավաստիացրել Է, որ խոսքը Էռնանդեսին ձերբակալելու վերաբերյալ ԱՄՆ-ից պահանջ ստանալու մասին Է: Հոնդուրասի Գերագույն դատարանը փետրվարի 15-ին արտակարգ նիստ Է գումարել, որպեսզի դատավոր ընտրի, որը կհետաքննի նախկին նախագահին ձերբակալելու հնարավորությունը եւ նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:
Լույս փետրվարի 15-ի գիշերը, ըստ գործակալության, Էռնանդեսի տունը շրջապատել են մեծ քանակությամբ ոստիկաններ եւ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ: Էռնանդեսն իր պաշտոնը թողել Է 2022 թվականի հունվարի 27-ին: Այդ նույն օրը նա երդում Էր տվել որպես Հոնդուրասի ներկայացուցիչ Կենտրոնամերիկյան խորհրդարանում: Այդպիսով, նախկին նախագահի փաստաբանի խոսքով, Էռնանդեսն ունի պաշտոնատար անձի անձեռնմխելիություն: Մինչդեռ ԱՄՆ-ի դատախազությունը քանիցս Էռնանդեսին մեղադրել Է թմրավաճառության գործով, որը բացվել Է նրա եղբոր նկատմամբ: Էռնանդեսն ինքը բոլոր մեղադրանքները հերքել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ