Օսթինը խոստովանել է, որ պետք է հանրությանը ավելի վաղ պատմեր իր հոսպիտալացման մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստովանեց, որ Պենտագոնը պետք է ավելի վաղ տեղեկացներ լրատվամիջոցներին եւ հանրությանը, հունվարի 1-ին իր հոսպիտալացման մասին:
«Ես հասկանում եմ լրատվամիջոցների մտահոգությունները թափանցիկության մասին եւ գիտակցում եմ, որ ես պետք է ավելի լավ աշխատանք կատարեի, որպեսզի հասարակությունը պատշաճ կերպով տեղեկացվի»: «Բայց կարևոր է ասել, որ սա իմ բժշկական պրոցեդուրան էր, և ես ամբողջ պատասխանատվությունն եմ վերցնում տեղեկատվությունը հրապարակելու իմ որոշումների համար»:
Օսթինը նաև ասել է, որ ինքը ապաքինվում է և անհամբեր սպասում է Պենտագոն վերադառնալուն։
Կարծիքներ