ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար․ Կլաար

ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար․ Կլաար

Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։

Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովվում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում