Արամայիս Փաշինյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Արամայիս Փաշինյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։

Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով թեկնածուին, նշեց, որ Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է։ Նա ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ:

Արամայիս Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերին ԱԺ-ի կողմից նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 3 տարի ժամկետով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում