Սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը հաջողվել է փրկել

Սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը հաջողվել է փրկել

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բարեբախտաբար, վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վարորդին և փրկել նրա կյանքը։

Քաղաքացիները նշել են, որ եթե պարեկները ժամանակին ճանապարհից չհեռացնեին բազմաթիվ հետաքրքրասեր վարորդներին, որոնք խցանում էին առաջացրել, ապա շտապօգնության բժիշկները գուցե ժամանակին չկարողանային հասնել և ամեն ինչ վատ ավարտ կունենար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում