Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ։ Այդ մասին ասված է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։
Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։
Վարորդներին խնդրում ենք երթեւեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին։
Կարծիքներ