Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատամամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Նա ձերբակալվել էր կիրակի՝ մարտի 29-ին, երբ փորձել էր հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Երկվորյակ եղբայրներից մյուսի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը:
Նույն խափանման միջոցն է սահմանվել նաև ձերբակալվածներից Գևորգ Գևորգյանի նկատմամբ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Ձերբակալված 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Նրանք չափահաս են՝ ծնված 2007 թվականին:
3-րդ ձերբակալվածը Գևորգ Գևորգյանն է, որը Սերժ Սարգսյանի ակտիվ համախոհն է, եղել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ցույցերի գերակտիվ մասնակիցներից մեկը և աչքի է ընկնում արմատական ընդդիմադիր վարքագծով: Նկատենք, որ երկրի ղեկավարին սադրելու ժամանակ նա ևս եկեղեցու ներսում է եղել:


Կարծիքներ