ԱՄՀ-ն մեկ շաբաթով հետաձգում է հունվարյան հաշվետվությունը՝ համաճարակի հետևանքով
 
            Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մեկ շաբաթով հետաձգել է համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ հունվարյան զեկույցի հրապարակումը, որպեսզի այս փաստաթուղթը պատրաստելիս հաշվի առնի համաճարակի հետ կապված վերջին զարգացումները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հիմնադրամի մամուլի քարտուղարը ։
«Զեկույցի թարմացումը կթողարկվի հունվարի 25-ին, որպեսզի մասնագետների թիմերը կարողանան ներառել COVID-19 համաճարակի վերջին զարգացումները տնտեսական կանխատեսումների մեջ», - ասել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտնել էր, որ զեկույցը կհրապարակվի հունվարի 19-ին։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ