Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում
Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները կարողացել են արգելափակումից դուրս բերել երեխայի ձեռքը: Տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները․ հոսպիտալացման կարիք չի եղել։


Կարծիքներ