«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն

«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն

«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Քյոլնին» և դարձել 2022/23 մրցաշրջանի չեմպիոն։

Վերջին տուրից առաջ «Բորուսիան» երկու միավորի առավելություն է ունեցել մյունխենյան թիմի նկատմամբ, բայց չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց է թողեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Մայնցի» հետ 2-2 հաշվով։

Արդյունքում թիմերը մրցաշրջանն ավարտել են վաստակած 71-ական միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով մյունխենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն (խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերությամբ)։

«Բավարիան» 11-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է Բունդեսլիգայի հաղթող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում