ՉԺՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համագործակցության զարգացման համար սահմանափակող գործոններ չկան

Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենը իր ռուս գործընկեր Իգոր Մորգուլովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ մատնանշեց, որ չկա որևէ գործոն, որը կարող է սահմանափակել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության զարգացումը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության սահմաններ չկան, մեր համագործակցությունն արգելված գոտիներ չունի, և փոխադարձ վստահությունը խոչընդոտների չի հանդիպում»,- Լե Յուչենգի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ կայքը։
ՉԺՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ Պեկինը մտադիր է Մոսկվայի հետ համատեղ ապահովել երկկողմ առևտրային համագործակցության կայունությունը և անվտանգ հումանիտար փոխանակումները համաճարակի համատեքստում, ինչպես նաև խթանել համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին լրանում է Խաղաղության, բարեկամության և զարգացման ռուս-չինական կոմիտեի ստեղծման 25-ամյակը։
«Չինաստանը և Ռուսաստանը վճռականորեն դիմադրում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքաղաքական գործերին, մեր երկրների միջև սեպ խրելու նրանց փորձերին»,- ընդգծել է Լե Յուչենգը։
Կարծիքներ