Ուկրաինայում խոշոր մետալուրգիական գործարանի մի մասը դադարեցնում է աշխատանքը

Ուկրաինայում խոշոր մետալուրգիական գործարանի մի մասը դադարեցնում է աշխատանքը

Դնեպրովսկի մետալուրգիական կոմբինատի մետալուրգիական տեղամասը հունվարի 1-ից դադարեցնում է աշխատանքը՝  ոչ եկամտաբերության պատճառով, հայտնում է «Экономическая правда» թերթը՝ վկայակոչելով ընկերության աղբյուրները։

Ըստ նույն աղբյուրի , գործոններից մեկն էլ Ռուսաստանի Դաշնությունից ածխի մատակարարման անորոշությունն է։

«Պատճառների մի ամբողջություն կա՝ Ռուսաստանից ածխի մատակարարումների անորոշությունը, ավտոպարկերի բացակայության պատճառով հումքի նյութատեխնիկական ապահովման հետ կապված դժվարությունները և էներգառեսուրսների ծախսերը: Սա համալիր ազդեցություն է թողել արտադրության արժեքի վրա, ինչը  թույլ չի տալիս ձեռնարկությանը շահութաբեր լինել»,- մեջբերում է  աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում