Իրանի տարբեր հատվածներում նշում են գեներալ Սոլեյմանիի մահվան 2-րդ տարելիցը

Իրանի տարբեր շրջաններում, մասնավորապես հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի հայրենի քաղաքում, ծրագրում են նշել լեգենդար գեներալի սպանության երկրորդ տարելիցը:
Ինչպես գրում է է Tasnim գործակալությունը, շաբաթ օրը հազարավոր երիտասարդ իրանցի կանայք հավաքվել են Թեհրանում՝ մասնակցելու «Հաջ Քասեմի դուստրերը» արարողությանը, որն անցկացվել է 12 000-տեղանոց մարզադաշտում: Մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը զոհված հրամանատարի իդեալներին:
Գեներալ Սոլեյմանիի հայրենի Քերման քաղաքի բնակիչները ևս ծրագրել են ցույցեր ու միջոցառումներ՝ ի հիշատակ գեներալի։
Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ-ի անօդաչուի հարվածի հետևանքով՝ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ: Հարվածի հրամանը տվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Կարծիքներ