Լավրովի՝ Թուրքիա այցի օրակարգում է նաև ԼՂ իրավիճակի կարգավորման հարցը

Լավրովի՝ Թուրքիա այցի օրակարգում է նաև ԼՂ իրավիճակի կարգավորման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով Անկարա է ժամանել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման և Անկարայի ու Դամասկոսի միջև երկխոսության խնդիրները։

Ինչպես նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն հաջորդ տուրիստական սեզոնի նախաշեմին չեն անտեսի Թուրքիայում ռուսների համապարփակ անվտանգության ապահովման հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում