ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսը չորեքշաբթի օրը քննարկել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանին վերագրվող ուժերի կուտակումը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ նախարարները խոսել են ուկրաինական սահմաններին ռուսական ուժերի տագնապալի կուտակման մասին։

«Նրանք վերահաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է փաստաթղթում։ «Օսթինը և Ուոլեսը խոստացել են շարունակել սերտորեն համագործակցել», - հավելել է Քիրբին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում