Տավուշի մարզպետարանից հերքում են Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին լուրերը

Տավուշի մարզպետարանից հերքում են Ոսկեպարում հայկական դրոշը հանելու մասին լուրերը

 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Ոսկեպարում հայկական դրոշը հանվել է և տեղը բարձրացվել է ադրբեջանական դրոշը։

InfoPort.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ պարզելու լուրի իսկությունը։

Օրդյանը հերքեց տարածված լուրը ասելով, որ այն սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում