Ցայսօր ընդդիմադիր արքեպիսկոպոսի գլխավորած ճակատն առաջ է քաշել երեք առանցքային պահանջ. Ալեքսանյան

Ցայսօր ընդդիմադիր արքեպիսկոպոսի գլխավորած ճակատն առաջ է քաշել երեք առանցքային պահանջ. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ցայսօր ընդդիմադիր արքեպիսկոպոսի գլխավորած ճակատը առաջ է քաշել 3 առանցքային պահանջ. 

1. Չկատարել կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ(ԵՄ-ին անդամակցության թեկնածության հայտ չներկայացնել)։

2. Չեղարկել «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ 

3. Եկեղեցուն վերադարձնել Մատենադարանը, Էջմիածին, Մուղնի, Եղվարդ, Օշական «գյուղերը»։ 

Ամբողջ պատմությունը սրա մասին է, իսկ Ոսկեպարով՝ Արցախ, կամ Կիրանցով՝ Էրզրում ոճի կենացներն ու ամենօրյա հայհոյախոսությունը ոստիկանների հասցեին, անիմաստ աղմուկ են, որպեսզի շարժման հասարակ մասնակիցները ընդհանուր աղմուկի մեջ չֆիքսվեն առանցքային պահանջների վրա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում