6-ամսյա զինվորական ծառայություն անցնել ցանկացող կանայք կծառայեն ուսումնական ստորաբաժանումներում. փոխնախարար

6-ամսյա զինվորական ծառայություն անցնել ցանկացող կանայք կծառայեն ուսումնական ստորաբաժանումներում. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում կանանց համար զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ստեղծելու նախագծին, որն ընդունվել է Կառավարության նիստում։ 

Լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանը մանրամասնել է, որ զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող կանայք ծառայություն են անցնելու 6 ամիս ժամկետով․ նրանք ծառայելու են ուսումնական զորամասերում։ 

Անդրադառնալով հարցին՝ 6-ամսյա ծառայություն անցնող կին զինծառայողները անհրաժեշտության դեպքում մասնակցելու ե՞ն մարտական գործողությունների՝   Սարգսյանը պատասխանեց․ «Նրանք ուսումնական զորամասում են ծառայելու»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում