Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին վարորդը «Օպել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին վարորդը «Օպել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառերի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում