Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում պետք է հաշվի առնել հետպատերազմյան իրողությունները. Ալիև

Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում պետք է հաշվի առնել հետպատերազմյան իրողությունները. Ալիև

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում պետք է հաշվի առնել այն իրողությունները, որոնք ձևավորվել են Ղարաբաղում զինված հակամարտությունից հետո, գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Այն իրողությունները, որոնք կապված են օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմյան իրողությունների հետ, պետք է արտացոլվեն խաղաղ բանակցություններում: Հակառակ դեպքում, խաղաղության պայմանագիր չի լինի», - ասել է Ալիևը՝ Նովրուզ Բայրամի տոնին ժողովրդին ուղղված ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում