ՄԱԿ-ի 2022 թվականի բյուջեն կկազմի 3,12 միլիարդ դոլար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է կազմակերպության՝ 2022 թվականի տարեկան բյուջեն՝ 3,12 միլիարդ դոլարի չափով, հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի ցածր է, քան 2021 թվականին էր։ Այն կազմել է 3,231 մլրդ դոլար։
«Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել հիմնական հանձնաժողովների կողմից ներկայացված մեծ թվով բանաձևերի և որոշումների նախագծերին, այդ թվում՝ 2022 թվականի 3,12 միլիարդ դոլարի բյուջեն հաստատելու վերաբերյալ առաջարկությանը», – ասվում է հայտարարության մեջ։
Կանոնավոր բյուջեն ընդգրկում է ՄԱԿ-ի գործունեությունը մի շարք ոլորտներում, ներառյալ քաղաքական, միջազգային արդարադատության և իրավունքի, տարածաշրջանային զարգացման համագործակցության, ինչպես նաև հանրային տեղեկատվության բնագավառները:
Ավելի վաղ՝ հունիսին, Իրանը և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը զրկվել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ երկու տարի շարունակ ՄԱԿ-ի բյուջե կանոնավոր վճարումներ չկատարելու համար։
Համաձայն կազմակերպության կանոնադրության՝ երկրին թույլ է տրվում քվեարկել, եթե ասամբլեան ընդունում է, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել պետության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով: Նաև ձայնի իրավունքն ավտոմատ կերպով վերադարձվում է պարտքը վերացրած երկրին։
Ձայնի իրավունքը վերականգնելու համար Իրանին անհրաժեշտ է 16,2 մլն դոլար ուղղել կազմակերպության բյուջե, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը՝ 29,3 հազար դոլար։
Կարծիքներ